Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Կարծես տաբու կա. կամ ոչինչ չասել կամ լավն ասել եվրատեսիլյան երգի մասին

Կարծես տաբու կա. կամ ոչինչ չասել կամ լավն ասել եվրատեսիլյան երգի մասին
18.05.2015 | 18:51

Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն «Առերեսվիր ստվերներին» երգը կկատարի մայիսի 19-ին, երկրորդ համարի ներքո:

Վերջին տարիներին «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցելու-չմասնակցելու հարցը հաճախ է բարձրացվում: Այս տարի մասնակցությունը խրախուսվում է, հաղթական ելքը` երիցս կարևորվում: Մեր պատմությունը, եղեռնը, գաղթը, աշխարհով մեկ սփռված լինելն ասես դարձավ Հայաստանը ներկայացնող խմբի այցեքարտը: «Genealogy»-ի անդամները աշխարհի հինգ մայր ցամաքներից են և Հայաստանից: Երգի կոմպոզիտորը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը` Իննա Մկրտչյանը: Կարծես տաբու կա. կամ ոչինչ չասել կամ լավն ասել «Face The Shadow»-ի մասին:
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) տեղեկատվական բաժնի ղեկավար, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հեղինակ , կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երգի հեղինակը` Արմեն Մարտիրոսյանը, իսկապես պրոֆեսիոնալ է, տաղանդավոր երաժիշտ, փայլուն երգեր ունի գրած, բայց այս երգը կարծես չի հասնում նպատակին, չի հուզում, փոթորիկ չի առաջացնում. «Կարող էին մեծամասշտաբ մրցույթ անցկացնել նման մեծ նախագծի համար: Ամոթ չէ, եթե հեղինակը լիներ ոչ այդքան հայտնի: Ի վերջո, եվրոպացիների համար դա էական չէ»: Էդմոնդ Մակարյանը նկատեց, որ ՀԿՄ-ում փայլուն կոմպոզիտորներ կան` ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի: Առհասարակ, կոմպոզիտորների միությունը, որպես պրոֆեսիոնալ երաժշտական կառույց, պետք է ընդգրկված լինի այդ պրոցեսում: «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա շոու է, քաղաքականություն: Նաև գովազդի լավ հնարավորություն է: Ինչն այս տարի շատ կարևոր է: Ինչո՞ւ չի կարելի երկրի երաժշտական կարկառուն ներկայացուցիչների հետ որոշել նման խնդիրները: Ամեն դեպքում` նախագիծը փայլուն էր, գաղափարը` ուժեղ: Իսկ երգը, ինչպես նշեցի, գրված է պրոֆեսիոնալ, բայց հուզական առումով թերանում է: ՈՒ չնայած այս ամենին` հաջողություն եմ մաղթում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ